հնչունափոխված արմատները

Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:

Պատկերազարդ

ոսկեվառ-վոսկի

գնդասեղ-գունդ

մաքսանենգ-

զուգահեռ-զույգ

  կաղնեփայտ-կաղնի

գրկաբաց-զուրկ

լեռնաշղթա

արժա­նապատիվ-առժանի

ձվածեղ-ձու

պատուհան-

ամառնամուտ-

մարդասեր-

ժամացույց-

հողագունդ-

ջերմանավ-

սրտապատառ-սիրտ

սիրառատ-սեր

գինեվաճառ-գինի

գերեվաճառ-գերի

բարեգութ-բարի

մատենագիր-

դրկից-

 լուսամուտ-լույս

գոյական

Գոյականի առումները
Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:
Օրինակ
Նա երգ է լսում:
Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով:
Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ:
Հայերենում որոշիչ հոդերն են  ը– ն և  ն -ն:
Օրինակ
Երգը Երևանի մասին է:

Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:

Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:
 
Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը:

Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝

Օրինակ
Միրգն ամանի մեջ է:
Ուշադրություն
Եև, ո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը:

Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:

Ուշադրություն
Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը:

Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով,

Օրինակ
Ներկայացումն սկսվեց:
Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայքբառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:

Նոր տարի (Ամանոր)

 

Ըստ պատմական տվյալների, վաղ ժամանակներում հայերը Նոր տարին նշել են մարտի 21- ին` գարնանային գիշերահավասարի օրը: Բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, և հայ մարդը այդ օրն էլ դարձրել է Նոր տարի և նշել շքեղ տոնախմբությամբ` փառաբանելով բնության զարթոնքը, ակնկալելով բերքառատ տարի:Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) և տևել է մինչև սեպտեմբերի 9-ը: Ըստ ավանդության, Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին` ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Ենթադրաբար դա տեղի է ունեցել մ. թ. ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ: Բառը կազմված է նավա/նոր և սարդ/տարի բառերից և նշանակում է Նոր տարի: 18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ): Միայն 20–րդ դարի սկզբներից համընդհանուր դարձավ հունվարի 1-ը, որպես տարվա սկիզբ, տոնելը: Հիշատակվում են տոնի տարբեր անուններ` Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար, Կալանտար: Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ անուններով, իսկ համշենահայերի մոտ` Ծաղկըմուտ:

Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30 — 31-ին` ամանորյա խմորեղեն պատրաստելով: Խմորեղենի մեջ ամենագլխավորը «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ», «Փուռնիկ» և այլ անուններով ծիսական հացն էր: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրատոմսերը, ձևը տարբեր էր: Այն կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, խաչաձև, եռանկյունի, քառակուսի և այլն: Կարող էր զարդարված լինել զանազան զարդանախշերով, ընկույզով, չամիչով, սերմերով, պտուղներով: Գլխավորն այն է, որ հացի մեջ որևէ նշան էր դրվում` կորիզ կամ լոբի կամ ուլունք, ավելի հաճախ` դրամ: Տարի հացը տարբեր տեղերում տարբեր օր են կտրում` տարեմուտի ընթրիքին, հունվարի 1-ի առավոտյան, հունվարի 4-ին, հունվարի 5-ին` ճրագալույծին, հունվարի 6-ին` ծննդին:

Ըստ մատենագիտական նյութերի, հնում «Տարի» հացը բաժանել են 12 մասի` իբրև 12 ամիսների խորհրդանշան: Բաժանել են նաև տան բոլոր անդամների թվին հավասար: Հաճախ բաժին են հանել նաև տան կենդանիներին, արտին, հանդին: Ում բաժին ընկներ նշանը, այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար: «Տարի» հացից բացի թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև հմայական խմորեղեններ: Վերջիններից էին, օրինակ, կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները: Թխում էին ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն` արոր, գութան, խնոցի, մկրատ, մատնոց, ուրագ և այլն, որևէ ցանկություն խորհրդանշող պատկեր` քսակ, պայտ, կողպեք, հասկ: Շատ տեղերում թխում էին մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Բասիլ», «Վասիլ»: Սրանք խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին` Նարին, Արա գեղեցիկին: Մարդակերպ հացիկների աչքերի, բերանի կրծքին դրված ձեռքրի վրա չամիչներ էին դնում: Թխվելու ընթացքում դրանց ուռելը կամ սմքելը դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար:Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց տոնը և դրանցով «կաղանդում» ջուրը: Նոր տարվա նախորդ գիշերը կանայք և երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և կաղանդում ` շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում (ընդամենը մի պահ) և աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել: Թիֆլիսահայերը թխում էին երկու հաց, որոնք կոչվում էին «Էգ» և «Չիք»: «Էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որ ալյուրը շատանա, իսկ «Չիքը» գցում էին հոսող ջուրը, որ չարիքը անցնող ջրի նման չքանա: Նոր տարվա նախորդ օրն ու գիշերը 10 -12 տարեկան տղաների խմբերը շրջայց էին կատարում համագյուղացիներին: Նրանք երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով` ավետում էին տարվա ավարտը, Նոր տարվա գալուստը: Երգերի տեքստի միջոցով գովերգում էին ընտանիքի անդամներին, տունը, հղում էին բարեմաղթանքներ և թվում իրենց սպասելիքները տանտերերից: Երբեմն իրենց սպասելիքները արտահայտում էին Գալանտոսի, Հարսի, Նորի անունից, որոնք Նոր տարվա ծիսական կերպարներ էին: Նորը, Հարսը, Գալանտոսը եկել է` լրիվ նոր ու առատ, շալե շապիկով ու կարմիր գոտիկով, եկել է որպես Նոր տարի և համեստորեն համաձայն է «մեկ ավուճին»: Տանտիկինները կախված տոպրակի մեջ դնում էին մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Կախու», «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն արևելյան Հայաստանում հայտնի էր նաև «Ճլոլանք» անվամբ. երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում: Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Պատրաստում էին ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան, որը կոչվում էր «Ճլոլունք», և իջեցնում էին հարազատների, իսկ ավելի հաճախ` խնամիների երթիկից ցած: Նոր տարվա գիշերը Նոր Նախիջևանցիները վախենում էին «Խոնջոլոզների» և «Առայիմ- թառայիմ» երևալուց: Խոնջոլոզները չարդախներում ապրող էակներ էին, պատռված հագուստներով, որոնց ծվեններից երկաթե գնդեր էին կախված: Եթե նրանց հաջողվում էր որևէ մեկին բռնել, նստում էին նրա վրա և ճնշում իրենց ծանրության տակ: Առայիմ- թառայիմները կարող էին մտնել հնոցների ծխնելույզից և դուրս գալ վառարանի դռնից: Սրանք պատկերացվում էին երկաթե երկար եղունգներով, երկար ու սպիտակ մազ-մորուքով և հիշեցնում էին պարսկահայերի «Խլվլիկը»: Որոշ տեղերում հմայում-հեռացնում էին բոլոր չարիքները: Տան անդամներից մեկը, բարձրանալով տան տանիք, փայտով, կացնով կամ այլ իրով աղմուկ էր բարձրացնում: Ներքևից մեկը հարցնում էր. — Ի՞նչ ես անում: — Ցավ եմ կտրում: — Ու՞ր պիտի ուղարկես:Վերևինը տալիս էր որևէ հեռու երկրի կամ տեղի անուն, ուր ուղարկվում էր նշված վատ բանը: Այսպես երկխոսությունը շարունակվում էր այնքան, մինչև տան առկա և հնարավոր դժբախտությունները, կարիքները, չարիքը ուղարկեին, հեռացնեին: Պոնտոսի շրջանում տանտերը մի ջիթենու ճյուղ էր կտրում բերում տուն` իբրև կաղանդի ծառ, զարդարում կաղիններով ու ընկույզներով, իսկ առավոտյան տանում էր եկեղեցի` քահանային օրհնել տալու: Նոր տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Ընդհանրապես, Նոր տարվա սեղանին պարտադիր էին 7տեսակ միրգը և 7ճաշատեսակները: Տան բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Տան մեծը բարձրացնում էր բաժակը, օրհնում սեղանը, շնորհավորում տնեցիների Նոր տարին և առաջարկում բոլորին` առաջին բաժակի հետ մեղր համտեսել.- «Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ վարվենք»: Որոշ տեղերում ընթրիքն սկսելուց առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում դեպի տանիք «Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա» խոսքերով, վստահ, որ նետված կաղին-ընկույզը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ամբողջ գիշեր տան ճրագը չէր մարում: Ընթրիքից հետո սկսվում էին տոնական այցելությունները: Որոշ տեղերում այդ այցելությունները կատարվում էին առավոտյան: Տան դուռը տոնական օրերին չէր փակվում: Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի մեջ շարում էր հաց, գինի, մեղր և 4 խնձոր, որոնց վրա մեղրամոմ էր վառվում: Մատուցարանը տանելով տան չորս անկյունները, նա ասում էր. «Անուշ արեք, ովքեր չեք երևում, նորհավոր Նոր տարի»: Ապա դուրս էր գալիս և աղոթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար ավցնի այնպես քաղցրությունով, ինչպես քաղցր է մատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրավիրում ճաշակելու հացից ու մեղրից, ասելով` «էսպես քաղցր պառավես»: Վերջապես մեղրից խաչաձև քսում էր դռան ճակատին և վառված մեղրամոմի ծխով սևացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում և, ներս մտնելով, երեխաներին բաժանում նրանց համար թխված խմորեղենները: Երեխաների սիրված խաղերից էին վեգը և ընկուզախաղերը: Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու` ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք – չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները: Որոշ տեղերում ընկույզից պատրաստում էին «Չարխափաններ»` չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող: Նախօրոք վերցնում էին 20 – 25 սմ երկարության թելեր, հագուցում` որքան հնարավոր է մեծ գլխով, դնում կեղևների արանքը և սոսնձում: Երբեմն կեղևների մեջ էին լցնում ցորեն կամ այլ մանր հատիկներ: Մի քանի այդպիսի ընկույզների թելերը կապում էին իրար, որն էլ դառնում էր «Չարխափան»: Երբ այն թափահարվում է, շրխկում է: Հենց այդ շրխկոցն էլ «վախեցնում և քշում է չարին»: Նոր տարվա օջախն առանձնահատուկ էր, երբ նորոգվում էր կրակը, իսկ շատ տեղերում մի մեծ քոթուկ էին դնում օջախի մեջ` աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպես, որ մինչև ծնունդ կրակն անմար մնար: Բոլոր դեպքերում անմար էր պահվում Նոր տարվա գիշերվա և հաջորդ օրվա` հունվարի 1-ի օջախը: Ավելի ուշ, ծննդյան երեկոյին վերցնում էին այդ քոթուկից մնացած խանձողները, տանում հանդերում թաղում, որպեսզի ապահովեին բերքի առատությունը, կանխեին կորուստը, կարկուտը:

Մեծանուն Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է. որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր։ Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածների նմատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը։ Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը։

Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները։ Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին։ Այն նաև պետական տոն էր, որովհետև հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով, նրան մասնակցում էին թագավորն ու թագուհին, արքունի զորքը, նախարարները, հայոց մեծամեծները։ Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ։

Որոշ տոներ էլ մոռացության են մատնվել։ Հայկական տոներին հատուկ են մեծ բազմությունների հավաքները, մրցախաղերը, ձիարշավները, երգն ու պարը, ասմունքը, փոխադարձ նվիրատվությունները, ճոխճաշկերույթները։ Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսևորումները։ Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի և ժողովրդի համար պատմական պահերը։ Հայոց ազգային սովորույթներից է ընտանիքի անդամների ծննդյան, ամուսնության տարելիցները, նրանց կյանքում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունները հանդիսավորապես նշելը։ Հարազատների մասնակցությամբ անցկացվող ընտանեկան այդ տոնակատարությունները նպաստում են ընտանիքի ամրապնդմանը, տոհմական ավանդույթների պահպանմանը, հայրենի հողի հանղեպ սերն անշեջ պահելուն։

Ամանորյա տոնածառ

Այսօր Ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։ Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական հեղափոխության առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։Համաձայն ավանդույթի՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը։ Այդ գեղեցկությամբ տպավորված՝ Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին։ Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը։ Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից։ Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել XVI դարում, Սաքսոնիայում։ Իսկ առաջին մեծաքանակ արտադրությունը եղել է ավելի ուշ՝ XIX դարում, դարձյալ Սաքսոնիայում։ Հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթ կա կապված դրասանգների հետ, համաձայն որի՝ մի ծեր, բազմազավակ մի կին միջոցներ չուներ զարդարելու տոնածառը, և օգնություն է խնդրում աստծուց։ Աստված կարգադրում է սարդերին գիշերվա ընթացքում դրասանգներ գործել տոնածառի վրա։ Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, բայց հին հայերը ունեցել են ծառերի պաշտամունք։ Հիմա էլ ծիսա վայրերում զարդարվող «ցանկությունների ծառերը» հայոց հին «տոնածառերի» մնացուկներն են։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում՝ զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական։ Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում։ Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին։ Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև՝ մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ։ Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, նաև՝ մրգերով, կոպեկներով, փշերով՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ։ Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրվում։ Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ։ Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ։ Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր։

Հետաքրքիր խնդիրներ

Խնդիր 1.Դասարանում կա 30 աշակերտ:Նրանք նստած են զույգերով, ընդ որում յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, իսկ աղջիկների ուղիղ կեսի կողքին նստած է տղա:Քանի՞ տղա կա դասարանում

7 տղա

Խնդիր 2.Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից

51 թիվ

Խնդիր 3.Կախարդական այգում աճում են կախարդական ծառեր:Յուրաքանչյուր ծառի վրա կան 6 տանձ ու 3 խնձոր կամ 8 տանձ ու 4 խնձոր:Այգում կա 25 խնձոր:Քանի՞ տանձ կա այգում:

չի կարող 1 ծառի վրա 2 տարբեր միրգ աճել

Խնդիր 4.Գտնե՛ք ավելորդը.
uuuuuuuuuuuuuuuuuuuu n uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu

Խնդիր 5.Գտնե՛ք ավելորդը.
9999 6 999999999999999999999999999999999999999999999999999999999
999999999999999999999999999999999999999999999999999999999999999

999999999999999999999999999999999999999999999999999999999999999

 

Խնդիր 6.Օղակը 7 մասից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:
7 մասի
Խնդիր 7. Աշոտը սկսեց լուծել խնդիրները սկսած 7 համարից:Քանի՞ խնդիր լուծեց նա,եթե վերջին խնդիրը 27-ն էր
20 խնդիրներ
Խնդիր 8.Օդաչուի մայրն ու հայրը չունեն որդի, ինչպես կարող է այդպես բան լինել

Խնդիր 9. Գտե՛ք օրինաչափությունը8,20,11,23,14,26,…,29,20.

Խնդիր 10. Ո՞ր բաժակը կլցվի առաջինը.222222222222
կլցվի 4-ը
Խնդիր 11. Գտիր կատուին.
naidi-kota_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Խնդիր 12. Գտիր պանդային.

jj_converted
Խնդիր 13. Գտիր պանդային.
najdite-pandu_c34218fed12e22f4831b915a5ae3e545-e1450810892501

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ Բան ունեմ ասելու

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է “Ղողանջե´ք զանգերը”, ԵՐԵԽԱՆԵՐԸ  երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտվում է,  ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե´ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային:  Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից` ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում:  Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք  “Ձմեռ պապի”,  երեխանե´ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: Կանչում ենք`  “Ձը´-մե´ռ-պա´-պի´”: Կանչո՜ւմ ենք`  “Ձը´-մե´ռ-պա´-պի´”: Նե´րս եկ,       Ձմեռ պապ: Որտե՞ղ ես  հիմա:

(Հեռվից` ձյան միջից  լսվում է զանգերի ձայն)

ՁԱՅՆ

Ող-ջու՜յն: Ող-ջու՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց  Նյու-Յորքի մոտերքում եմ:   Ես կարողանում եմ տեսնել լույսերը: Շատ շուտով ձեզ հետ կլինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասե՜ք:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Սպասե՞նք, երեխանե´ր: Սպասե՞նք  Ձմեռ պապին:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Օ՜հ, տիկնա´յք և պարոնա´յք, սա  երեխաների ամենամեծ հանդեսն է, որ դուք  երբևէ  տեսել եք: Այս բեմի ամբողջ անկյունն  զբաղեցրել է երբևէ աճած ամենաբարձր տոնածառը` ծանրաբեռնված ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով  Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ  կլինի, բայց  քանի դեռ սպասում ենք,  մի ուրիշ  երգ չերգե՞նք, երեխանե´ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: “Լուռ գիշերը”:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են “Լուռ գիշերը”):

(Մինչ նրանք երգում են,  սկիզբ է առնում այս խոսակցությունը:
Մի  ԵՐԻՏԱՍԱՐԴ  և  մի  ԴՌՆԱՊԱՆ):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ներողություն:  Էս  ի՞նչ է:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դե ասե´ք: Ասե´ք:  Էստեղ  մոտերքում ի՞նչ է կատարվում:

ԴՌՆԱՊԱՆ
Գիտեք`  սա Սուրբ Ծննդյան հանդես է երեխաների համար: Ես ստիպված եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լավ: Կհեռանամ, բայց…  ինչպիսի՞ երեխաների համար:

ԴՌՆԱՊԱՆ
Աղքատ երեխաների:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երգողները նրա՞նք  են:

ԴՌՆԱՊԱՆ
Ես վստահ  եմ,  որ երգողները երեխաներն են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Եղավ, ուրեմն հրաշալի է: Մարդ չէր կարող ավելի լավ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:

ԴՌՆԱՊԱՆ
Այո´, սը´ր, սակայն  ստիպված եմ ձեզ խնդրել…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք երջանիկ  են,  չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չարժե ամբողջ ժամանակ ներողություն խնդրել: Ասում եմ երեխաները…, նրանք էլի… երջանիկ են,   չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Որքանով որ ես կարող եմ ասել`  այո´, սը´ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ինչի՞ց իմացաք:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե´ք, սը´ր… Ես ստիպված եմ խնդրել ձեզ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Էդ ո՞նց  իմացաք, որ երեխաները երջանիկ են:

ԴՌՆԱՊԱՆ
Նրանք  տխուր  չեն երևում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դուք  երջանի՞կ եք:

ԴՌՆԱՊԱՆ
Առանց վախենալու, որ սուտ ասած կլինեմ, կարծում եմ` կարող եմ ասել`  երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղեք, սա երեխաների Սուրբ Ծննդյան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ  երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդյան հանդեսում,  ներկա  կգտնվեմ էս մեկին:

ԴՌՆԱՊԱՆ
Խնդրում եմ, սը´ր…,  սա աղքատ երեխաների համար է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես աղքատ  եմ:  Բայց սրա համար փող ունեմ, վերցրե´ք: Սա  ավելացրեք երեխաների համար նախատեսված  դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ
(Ապշած)
Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը´ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ծախսե´ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է…  Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ
Այո´, սը´ր: Շնորհակալություն, սը´ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Իմ ուզածն էլ հենց դա  է:

ԴՌՆԱՊԱՆ
Շնորհակալություն, սը´ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ`  այդպես միանգամայն լավ կլինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ´, չէ´:  Ինձ վերջին շարքն էլ   հարմար  է:

ԴՌՆԱՊԱՆ
Շատ լավ, սը´ր: Ես փողը կտանեմ  կոմիտե:

(ԵՐԵԽԱՆԵՐՆ ավարտում են “Լուռ գիշեր” երգը):

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Հրաշալի՜  էր, երեխանե´ր:

(Դրամատիկական դադար):

Պատրաստ, երեխանե´ր:

(Գոչելով)

Պահե´ք ձեր շունչը: Ձմեռ պապն  այստեղ  է: Նա  բեմում  կհայտնվի ճիշտ մեկ վայրկյան հետո:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են,  բացականչում և ծափահարում):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ժխորի միջից)
Ա´յ թե  երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց  բոլորին  կերջանկացնի:

(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ ավելի բարձր են աղաղակում, քան երբևէ):

ՁՄԵՌ  ՊԱՊ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

ԵՐԵԽԱՆԵՐ
Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Երջանիկ դեմքերով ի՜նչ հրաշալի  խումբ է.  նման բան չեմ  տեսել:  Դուք  բոլորդ էլ խելո՞ք տղաներ ու աղջիկներ եք:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ուրեմն հրաշալի է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Շշնջալով)
Տիկնա´յք և պարոնա´յք, երեխաները պատրաստվում են մեկ առ մեկ բեմ գալ և խոսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Հապա  տեսեք, թե ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի´կ աղջիկ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Մերի  ՄըքԳերի:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Մերի  ՄըքԳերի:  Քանի՞ տարեկան ես:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Յոթ ու կես:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Որտե՞ղ  ես ապրում:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Հարուր քսվեց… Չէ´: Հարուր վաթսուներկու  Իսթ  հարուր  քսվեց:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդյան  տոնի առթիվ:

(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)
Հը՞:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Ես ուզում եմ… ըը…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Վա՜հ, վա´հ, մի՞թե վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Մոռացա:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Տիկնիկ ուզու՞մ ես:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Ես տուն   եմ ուզում:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Խաղալիք -տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Խաղալիք –տուն չէ:  Ես իսկական տուն   եմ ուզում:

ՁՄԵՌ  ՊԱՊ
(Ծիծաղելով)
Տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Մի մեծ սենյակ` լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենյակ էլ` լիքը…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տվեց Սուրբ Ծննդյան իր նվերը` կապույտ թղթով  մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մեկը ջահել  մի  տղա  է` աշխարհի չափ մեծ ժպիտով: Եվ  չտեսնված շիկակարմիր մազերով:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս. տեսեք, թե ո՜վ է այստեղ: Ի՞նչ է  քո   անունը:

ՏՂԱ
Մելվին  Աթեյ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ի՞նչ-ի՞նչ:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Քանի՞ տարեկան ես, Մերվի´ն:

ՏՂԱ
Ոչ թե Մերվին, այլ Մելվին: Մ-ե-լ-վ-ի-ն:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Շատ լավ, Մելվի´ն: Դու քանի՞ տարեկան ես:

ՏՂԱ
Տասը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Տաս ու կե՞ս:

ՏՂԱ
Չէ´: Ուղղակի տասը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Տասը և երկու  ամսական, կամ  վեց, կամ  չորս   ամսական կամ ինչքա՞ն:

ՏՂԱ
Չէ՜: Հենց տասը: Ծննդյանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, դե մի՞թե դա հրաշալի չէ: Երկու տոն  միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը` մեկտեղ:

ՏՂԱ
Այո´, սը´ր:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերվի´ն:

ՏՂԱ
Մելվի՜ն,  Ձմեռ պապի:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ի՞նչ…

ՏՂԱ
Մելվի՜ն:  Մելվի՜ն:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այո` Մելվի´ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:

ՏՂԱ
Երկուսի երեսունյոթ, Իսթ հարյուր քառասունհինգերորդ  փողոց:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ դու՞  ինչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՏՂԱ
Մի գրամեքենա, հեծանիվ, ֆուտբոլի գնդակ ու  մի  մուշտակ  մայրիկիս համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Ու մի նոր կոստյում հայրիկիս համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Եվ երկու իսկական լավ զգեստներ  քույրիկներիս  համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Դե… մի հեծանիվ էլ իմ ընկեր Հարրիի  համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Դե…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը տղային հանձնեց Սուրբ Ծննդյան իր փաթեթը, իսկ այժմ  համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սևամորթ մի աղջնակ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա  նայեք, թե ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եվ ի՞նչ է քո անունը, փոքրի´կ աղջիկ:

ԱՂՋԻԿ
Ալիս  Լեոնորա  Ուիլլյամս:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի´ս:

ԱՂՋԻԿ
Ութ եմ` իննի մեջ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ դու´  ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Դե՞…

ԱՂՋԻԿ
…Մի զույգ չմուշկ, հեծանիվ ու մի կարմիր համազգեստ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի կարմիր համազգեստ,  …ըը՜…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Մի ուրի՞շ   կարմիր համազգեստ էլ:

ԱՂՋԻԿ
Չէ´, էդ  մեկը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի զույգ չմուշկ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը փոքրիկ  աղջկան հանձնեց Սուրբ Ծննդյան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մեկը փոքրիկ տղա է:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա  նայեք` ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո´ անունը,  փոքրի´կ:

ՏՂԱ
Ջո:
ՁՄԵՌ  ՊԱՊ
Ջո   ի՞նչ:

ՏՂԱ
Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Օ՜հ, այո´: Լա´վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան  առթիվ:

ՋՈ
Հեծանիվ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՋՈ
Բա  որտե՞ղ է:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ի՞նչ, Ջո´:

ՋՈ
Ասում եմ` որտե՞ղ է հեծանիվը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ահա քո նվերը, Ջո´: Իսկ հիմա` տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ
Ի՞նչ կա  էս փաթեթում: Ախր ես  հեծանիվ   եմ ուզում:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ ի՞նչ է քո անունը, պստի´կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Հեռվից` բարձր ու զայրացած)
Մի րոպե, Ձմեռ պապ:  էս ի՞նչ է կատարվում էստեղ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Հը՞, ի՞նչ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ավելի մոտիկից)
Ամեն մեկին`  հերթով, Ձմեռ պապ: Նրանք չեն ստանում իրենց   ուզածը:  Ջոն հեծանիվ է ուզում:

ՁԱՅՆԵՐ
Ո՞վ է այս մարդը: Խմա՞ծ է: Ի՞նչ է պատահել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջոյին տվեք իր հեծանիվը: Ալիսին տվեք իր կարմիր համազգեստը և չմուշկները: Մի րոպե´, երեխանե´ր: Մի  րոպե´,  Ձմեռ պապ:  Բան  ունեմ  ասելու:

ՈՍՏԻԿԱՆ
(Իջնելով շարքերի միջով)
Տեղիցդ  չշարժվե´ս,  երիտասա´րդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լսե´ք, պարո´ն  ոստիկան: Նա չի տալիս նրանց ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Շատ լավ, շատ լավ, ի´նձ  հետևիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Մի րոպե: Որտե՞ղ է Ջոն:
(Բղավելով)
Ջո Բեննեվը՜նթ:  Ե´ս    կճարեմ քո հեծանիվը: Ես հեծանիվը ձեր տուն ուղարկել կտամ:

ՈՍՏԻԿԱՆ
Հիմա  գնացի´նք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դու  ինչպե՞ս կարող ես նրանց հարցնել, թե ովքեր են իրենք,  որտեղ են ապրում,  քանի տարեկան են,  ինչի կարիք ունեն, իսկ հետո նրանց ճանապարհել  այդ ողորմելի փաթեթներով, որոնց մեջ  իսկի բան էլ չկա: Ու՞ր է Ալիսը: Ես քեզ համար չմուշկներ ու կարմիր համազգեստ կգտնեմ, կբերե՜մ:

ՈՍՏԻԿԱՆ
Գնացի´նք, գնացի´նք:

(Նրանց ուրվագծերն հետզհետե աղոտանում են  պարեկատուն  շարժվելիս):

Ի՞նչ է պատահել, ա´յ տղա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չե՞ք հասկանում, որ  պարտավոր են տալ նրանց ուզած բաները:

ՈՍՏԻԿԱՆ
Ինչի՞ մասին ես խոսում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջո Բեննեվընթը հեծանիվ է ուզում: Նա պետք է հեծանիվ  ունենա:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ տարբերություն: Հեծանի՞վ,  թե՞ մի ուրիշ բան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դա պետք է լինի էն, ինչ  նրանք են ուզում,  անկախ  նրանից,  թե դա  ինչ է:

ՈՍՏԻԿԱՆ
Դու պետք է գետինը մտնեիր Սուրբ Ծննդյան երեկոն այդպես խափանելու համար, մանավանդ, որ դա  աղքատ, անապահով մանուկների համար էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղր ու ծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե  վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:
ՈՍՏԻԿԱՆ
Շատ  լավ, դե մի հեծանի´վ   գտիր   նրա համար: Ո՞վ ես դու` Ձմեռ պա՞պ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ´, Ձմեռ պապ  չեմ,  բայց ես կարող եմ Ջոյի համար ինչ-որ տեղից մի հեծանիվ ճարել:

ՈՍՏԻԿԱՆ
Դու հարբա՞ծ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ո´չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա  պետք  է ստանա  իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ ես ուզում անել. երեխայի համար հեծանի՞վ  ձեռք բերել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա´,  բա  ոնց: Նա  էլ ուրիշ  բան չի խնդրել: Ասել է` մի հեծանիվ: Տուն  ուզող  պստիկ մի
աղջիկ կար:  Իսկական  տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց   կարող եմ  Ջոյի համար  հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա  իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Լավ, լավ: Հասկացա:
(Վարորդին)
Կանգնեցրու´  ավտոխցիկը, հա՞,  Բի´լլ:

(Պարեկը կանգ է առնում)

ԲԻԼԼ
Ի՞նչ է պատահել:

ՈՍՏԻԿԱՆ
Նա ցանկանում է այդ աղքատ  երեխաներից  մեկի  համար գնել այն, ինչ երեխան ուզում է:  Հենց  այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան  մեղադրել: Ես մտադիր եմ նրան դուրս թողնել:

ԲԻԼԼ
Լավ, Մա´ք: Ինձ համար մեկ է: Հե՜յ, ախպե´րս, երեխեն  ի՞նչ է ուզում որ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրա ամբողջ ուզածը մի հեծանիվ է, ընդամենը դա:  Ուրիշ ոչինչ:

ԲԻԼԼ
Ի՞նչ արժե հեծանիվը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հոգ չէ, թե ինչ արժե: Ես նրա համար  կճարեմ իր  ուզած  ցանկացած  հեծանիվը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ է, հարու՞ստ  ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ´, հարուստ չեմ, բայց  ավելին ունեմ, քան պետք է:  Նրա´նք  են աղքատ:   Դուք  չեք կարող նրանց   բոլորին   տալ  էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե   մեկին   տալ էն, ինչ  ուզում է:

ՈՍՏԻԿԱՆ
Լա´վ, առաջ գնանք: Կարծում ես`  կկարողանա՞ս  գտնել երեխային:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես կգտնեմ նրան: Անունը  Ջո Բեննեվընթ  է:

ՈՍՏԻԿԱՆ
Բեննեվը՞նթ: Դա այն երկու տղաներից մեկի անունը չէ, ում երեք, թե չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար  նստեցրել են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա´, կարծեմ  դա է:

ՈՍՏԻԿԱՆ
Երևի նրա  եղբորը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երևի:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ էր  նրա   անունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նիք:

ՈՍՏԻԿԱՆ
Ճի´շտ է: Նիք Բեննեվընթ: Հա´, կարծում եմ, որ նրա պես երեխան պետք է ստանա իր ուզածը: Լա´վ, դու կարող ես նրա համար մի հեծանիվ ճարել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Շնորհակալություն:
(Դադար)
Շատ շնորհակալ եմ:

(Ցած է իջնում)

ՈՍՏԻԿԱՆ
Չարժե:
(Դադար)
Նիք…

ԲԻԼԼ
Նի՞ք  ասեցիք:

ՈՍՏԻԿԱՆ
Հա´, Նիք Բեննեվընթ: Դե, գնացի´նք:

(Պարեկը քշում, հեռանում է: Լսվում է երթևեկության ձայնը. ավտոմոբիլներ, տրամվայներ, մետրոյի գնացքներ և այլն: Հետո` փողոցի մեծաքանակ մարդկանց խուլ աղմուկը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ընդդեմ քաղաքի աղմուկի)
Մի րոպե, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ: Եվ դուք էլ լսեք, երեխանե´ր:

(Երաժշտություն)

Փորձե´ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ  դու,   Ձմեռ պապ, քեզ  հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´  հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած   ամեն ինչը,   իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք  ունեցիր էդ գլխիդ մեջ,  էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ   արդեն  ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ  են,  նույնիսկ եթե   իրոք    կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների:  Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ  էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն  աշխատեցրու´ ուղեղդ:  Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե  որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես.  նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես  ցանկացած բան  անել,  ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել,  էլի: Հարցն իրերը   չեն, որ նրանք ուզում են  կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել:  Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու   պետք  է   սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն   “ինչ-որ բաներ”    տալ. “ինչ-որ բաները” կարելի է գնել,  բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող   գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա  ավելի թանկարժեք   չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ  կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու   և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  էդ  մեծ  գործն  էսօրվանից:

Корней Чуковский Ёлка

Были бы у ёлочки
Ножки,
Побежала бы она
По дорожке.

Заплясала бы она
Вместе с нами,
Застучала бы она
Каблучками.

Закружились бы на ёлочке
Игрушки –
Разноцветные фонарики,
Хлопушки.

Завертелись бы на ёлочке
Флаги
Из пунцовой, из серебряной
Бумаги.

Засмеялись бы на ёлочке
Матрёшки
И захлопали б от радости
В ладошки.

Потому что у ворот
Постучался Новый год!
Новый, новый,
Молодой,
С золотою бородой!

стихи про новый год, ёлка, чуковский

 

Տրամաբանություն

Ձիերը, որ տարիքում են դառնում սեռահասուն? 

Քանի, լիտր է կաթնատվությունը?

կաթնատվությունը  11-15 լիտր

Որքան ժամանակ է ապրում?

25-30 Տարի

 

Փիղը օրական չաղանում է 5 կգ և նիհարում է 2 կգ: Նա կշռում է 200 կգ: Փիղը ուզում է լինել       248 կգ: Հարց փղին, քանի օր է հարկավոր, որպեսզի նա դառնա 248 կգ:

    12 օր

Այստեղ կան երկու տեսակի կենդանիներ փորձեք գտնել նրանց, և գրեք նրանց անունները:

առյուծ և զեբռ

download.jpg

կայծակ

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։

Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկո

ենջամին Ֆրանկլինը,

download

որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։ Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։

Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ3 տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։

Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է

Կայծակ – YouTube

Video for կայծակ

ամպրոպի ձևով։

Անսպասելի ձյունը

Մի օր նսատ երեխաներով երազում եինք երբ է գալու դյունը,  որ ձմեմարդ սարգելու ձնագնդիկներով հարվածելու  իրար և ուրախանանք։Բոլորով գնացին տուն, հաջորդ օրը պատուհանից  նայեցին և տեսան, որ  անընդմեջ ձյուն է գալիս, նրանք շատ ուրախացան և վազեցին բակ և ձնագնդիկներով իրար հարվածեցին,  ձնեմարդ սարգեցին և նարանք շատ ուրախացան։

 

մայրաքաղաքներ

Մոնակոն հիմնադրված է  772թ․

Մոսկվան հիմնադրված է 939թ․

Օսլօն հիմնադրվել է 929թ․

Փարիզը հիմնադրվել 231թ․

պրահա հիմնադրվել է 1286թ․

Ռեյկյավիկ հիմնադրվել է ?թ․

Հռոմը հիմնադրվել է մ․թ․ա․ 751թ․

Սան Մարինո  հիմնադրվել է 1686թ.

Սարաևոն հիմնադրվել է 724թ․

Սկոպյե հիմնադրվելե ?թ.

սուֆիա հիմնադրվել է ?թ․

ստոկհոլմը հիմնադրվել է 800թ․