Տարվա ամփոփում

Ես ամբողջ տարվա ընթացքում շատ աշխատանքներ եմ արել։ Մենք տեստեր ենք լուծել տարբեր առարկաներից, գնացել ենք ճամփորդություների,օրինակ՝ Գյումրի, Նոր Հաճն։ Նաև կատարել ենք  թարգմանություներ։  Այս տարի մենք անցանք նոր առարկաներ,որոնցից են Ֆիզիկա, Քիմիա, երկրաչափություն, հանրահաշիվ, կենսաբանություն և աշխարհագրություն։ Նոր առարկաներից ինձ դուր է եկել աշխարհագրությունը։ Այս տարի ես ընտրեցի նոր ընտրության գործունեություն որի ընթացքում առանց խոսելու տարբեր բաներ ենք կատարում, ինձ թատերականը դուր է գալիս։ Այս տարվա Դեկտեմբերից ես հաճախում եմ Սուսերամարտի, ինձ սուսերամարտը շատ է դուր գալիս։

Էնրիկո Ֆերմի

Պիզայի համալսարանն ավարտելուց հետո (1922 թ.) ուսումը շարունակել է Գերմանիայում և Նիդերլանդներում։ 1926-1938 թվականներին՝ Հռոմի համալսարանի պրոֆեսոր։ 1938 թվականին տարագրվել է ֆաշիստական Իտալիայից։ 1939-1945 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ղեկավարել է միջուկային էներգիայի օգտագործման ուղղությամբ ԱՄՆ-ում տարվող հետազոտական աշխատանքները։ 1946 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ Գործուն մասնակցություն է ունեցել քվանտային ֆիզիկայի հիմունքների ստեղծման գործում։ 1925 թվականին մշակել է Պաուլիի սկզբունքին ենթարկվող մասնիկների վիճակագրությունը։

Դիրակի հետ միաժամանEnrico Fermi 1943-49.jpgակ Ֆերմին ստեղծել է էլեկտրոնների և այլ մասնիկների քվանտային վիճակագրական տեսությունը (Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը, 1934 թվականին ստեղծել է β-տրոհման քանակական տեսությունը՝ հիմնված Վ․ Պաուլիի այն ենթադրության վրա, ըստ որի β-մասնիկներն առաքվում են նեյտրինոյի հետ միաժամանակ։ 1934-1938 թվականներին աշխատակիցների հետ ուսումնասիրել է նեյտրոնների հատկությունները և դրել նեյտրոնային ֆիզիկայի հիմքը, առաջինն է դիտել մի շարք տարրերի (այդ թվում՝ ուրանի) նեյտրոնային ռմբակոծումից առաջ եկող արհեստական ռադիոակտիվությունը, հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման երևույթը և ստեղծել դրա տեսությունը, ինչի համար 1938 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ 1942 թվականի դեկտեմբերին Ֆերմիին հաջողվել է իրականացնել միջուկային շղթայական ռեակցիա իր կառուցած՝ աշխարհում առաջին միջուկային ռեակտորում, որտեղ որպես նեյտրոնների դանդաղիչ օգտագործվել է գրաֆիտը, իսկ որպես վառելիք՝ ուրանը։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է բարձր էներգիաների ֆիզիկայով։ Առաջինն է սկսել տարբեր էներգիաների լիցքավորված π-մեզոնների և ջրածնի փոխազդեցության փորձարարական հետազոտությունները և ստացել մի շարք հիմնարար արդյունքներ։ Ունի նաև այս բնագավառին վերաբերող տեսական աշխատանքներ։ Աշխարհի մի շարք գիտական ընկերությունների և ակադեմիաների, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ էր (1929 թ.)։

Էնրիկո Ֆերմին մահացել է 53 տարեկան հասակում, քաղցկեղից: Հանգչում է Չիկագոյի գերեզմանատանը, մի համեստ տապանաքարի ներքո:

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում (անգլ.՝ Woolsthorpe, Լինկոլնշիր կոմսություն) քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606—1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[13]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի), և (անգլ.՝ Isaac Newton), Իսահակ անունով՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համGodfreyKneller-IsaacNewton-1689.jpgարում էր ճակատագրի հատուկ նշան[14]: Չնայած նորածինի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ[15]: XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ գումար 500 ֆունտ ստեռլինգ և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով:

1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն (անգլ.՝ Hannah Ayscough)[K 3] (1623—1679) նորից ամուսնացել է: Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից նա ունեցել է երեք երեխա և նա սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին: Տղայի հովանավորն է դաձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն: Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին յռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացված, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն զգաց միայնակ[12]։

1653 թվականին մահանում է խորթ հայրը , որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է ինքն իրեն։

1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում է պարտադրել 16-ամյա որդուն տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը չբերեց հաջողություն, քանի որ Իսահակը բոլոր մնացած զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը ։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը, և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը ։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը ) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։ 1661 թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում։

Ալբերտ Այնշտայն

ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայիերկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայիհայր[20][21]։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»[22]։ 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»[23]։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։

Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանեցնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Այս գաղափարը և ուղղորդեց նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը։ Այնշտայնը հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել գրավիտացիոն դաշտերիվրա, որին և հետևեց 1916 թվականին գրավիտացիոն տեսության ստեղծումը, որի մասին նա հրատարակեց Հարաբերականության ընդհանուր տեսություն հոդվածը։ Նա շարունակում էր զբաղվել վիճակագրական մեխանիկայի և քվանտային տեսության պրոբլեմներով, որոնք հանգեցրին մասնիկների տեսության և մոլեկուլների շարժման նրա բացատրությանը։

1917 թվականին Այնշտայնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։

1933 թվականին, երբ Ադոլֆ Հիտլերը իշխանության գլուխ բարձրացավ, Այնշտայնը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղից նա այլևս չվերադարձավ Գերմանիա, չնայած նա Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր էր։

Բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, նա 1940 թվականին քաղաքացիություն է ստացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Այնշտայնը նախազգուշացրել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տվել սկսել համապատասխան հետազոտություններ, որն ի վերջո հանգեցրել է Մանհեթեն նախագծիստեղծմանը։

Այնշտայնը հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհմաննոր հայտնագործությունը որպես զենք կիրառելու գաղափարներին։

Հետագայում բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հետ ստորագրել է Ռասել-Այնշտայնի մանիֆեստը, որը պարզաբանում էր միջուկային զենքի կարևորությունը։ Այնշտայնը մինչև կյանքի վերջը համագործակցում էր Պրինկետոնի՝ Նյու Ջերսիի Առաջատար ուսումնասիրությունների ինստիտուտի հետ։

Գիտնականը հրատարակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և 150-ից ավելի ոչ գիտական աշխատություններ։ Նրա մտավոր ձեռքբերումների և ինքնատիպության շնորհիվ «Այնշտայն» և հանճարբառերը դարձրել են հոմանիշներ։

Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխել է մարդու պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Գիտական պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում՝ Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայիցհետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձել են ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը` ապահովելով ֆիզիկայի առաջատար դերը բնագիտության մեջ։ Վիթխարի նշանակություն ունի նաև լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձնական ճանապարհով հայտնագործվել է 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ (Հ. Հերց, Ա. Ստոլետով, Ֆ. Լենարդ և ուրիշներ), սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Այնշտայնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որն այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։ Ծանոթանալով Այնշտայնի հետ՝ մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Այնշտայնը չի հասկացել նրան, շփոթվել է։